Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վիկտոր Դալլաքյանի հերթական հրաժարականը

Վիկտոր Դալլաքյանի հերթական հրաժարականը
11.10.2016 | 23:43

Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից և պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ի կազմից: Ասուլիսում նա ասել է.

«Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Երկրորդ՝ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, երրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսուհետև վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Համապատասխան ձևաչափի մասին ես լրացուցիչ ձեզ կտեղեկացնեմ: Չորրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսօրվա իմ ելույթից հետո եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նաև դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ